Արթուր Մկրտչյանի հիշատակի օրը

Ապրիլի 14-ին լրանում է Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի մահվան 25-ամյակը:

Այդ առիթով ՀՅԴ Արցախի ԿԿ-ի անդամներ, Արթուր Մկրչյանի կուսակցական ընկերներն ու հարազատները, ինչպես նաև Արցախի քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին նրա հուշաքարին:

«Ի՞նչ քաղաքական մշակույթ իր հետ բերեց Արթուր Մկրտչյանը»,- այս հարցով դիմեցինք «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանին. «Իմ կարծիքով Արթուր Մկրտչյանը փորձեց բարոյականությունը բերել քաղաքականություն և դա շատ բնական ձևով արեց, քանի որ Արցախյան շարժումը բարոյական շարժում էր իր էությամբ»:

aparaj.am

Տպել Տպել