ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Արցախում է գտնվում Պոլ Միրցը

Այս օրերին ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Արցախում է գտնվում Հոլանդիայի Միջազգային հարաբերությունների համալսարանի ավագ գիտաշխատող, Բելգիայում Եվրոպայի քոլեջի պրոֆեսոր, միջազգային իրավունքի ոլորտում գիտությունների դոկտոր Պոլ Միրցը:

Ապրիլի 27-28-ը միջազգային իրավունքի մասնագետը միջազգային բանակցային գործընթացի թեմայով դասախոսություն կանցկացնի Արցախի պետական համալսարանի ուսանողների համար:

Վերջին 25 տարիների ընթացքում Պոլ Միրցը դասավանդել է ավելի քան 100 երկրների դիվանագետների, քաղաքական գործիչների և զինվորական սպաների: Միջազգային բանակցությունների մասնագետը դասընթաց կանցկացնի նաև Արցախի ԱԳՆ երիտասարդ մասնագետների համար:

Ի դեպ, Պոլ Միրցն Արցախ էր այցելել նաև նախորդ տարի:

aparaj.am

Տպել Տպել