Իսպանիայի Կույերա քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Կույերա քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին տեղեկացնում են Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից:

«Կույերա քաղաքը միացավ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած և դատապարտած իսպանական քաղաքների ցանկին»,- հայտնել է դեսպանությունը:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է Իսպանիայի շուրջ երեք տասնյակ քաղաք: Իսպանիան մինչ օրս հրաժարվում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Տպել Տպել