Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը կոչ է անում արտաքսել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանին

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանրագիր է գործարկել՝ կոչ անելով արտաքսել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանին։

Հայ դատի հանձնախումբը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին դիմել Կոնգրեսի անդամներին՝ պահանջելով անհապաղ արտաքսել Թուրքիայի դեսպանին՝ որպես բողոքի նշան Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա Թուրքիայի նախագահ Էրդողանի կարգադրությամբ դաժան հարձակման դեմ։

Ավելի վաղ սենատոր Ջոն Մակկեյնը ու Կոնգրեսի առաջնորդները դատապարտել էին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած հարձակումը ցուցարարների վրա, որոնց շարքերում կային նաեւ ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչներ։

news.am

Տպել Տպել