980 մլն դրամ տրամադրվել է սահմանամերձ համայնքներում տրվող օժանդակությանը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը 2016 թվականի մարտ ամսից առանձնացվել է ԱԻՆ-ից, և նախարարության պահպանման ծախսերը կազմել են շուրջ 391 մլն դրամ. խորհրդարանում 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Նրա խոսքով՝ նախարարությունն իր իրավասությունների սահմաններում իրականացվող ծրագրերում ուներ շուրջ 55 մլն դրամի չափով` համայնքների ավագանիների վերապատրաստման գործընթաց, որից 9 մլն դրամի ծրագիր է իրականացվել: «Մնացածը հետ է վերադարձվել բյուջե, քանի որ աշնանը մեզ մոտ ավագանիների ընտրություններ էին, և մենք հարմար չենք գտել ծախսել այդ միջոցն ու վերապատրաստել ավագանիներ, որոնք նոր համայնքի կառավարման մեջ կարող էին չընդգրկվել»,- նշեց նախարարը:

Լոքյանի խոսքով` նախարարությունը 980 մլն դրամ հատկացրել է սահմանամերձ համայնքներում տրվող օժանդակությանը՝ տրամադրելով էլեկտրաէներգիա, գազ և ոռոգման ջուր: Աշխատավարձերի գումարները կազմել են 75.8 մլն դրամ:

Տպել Տպել