Մենք չենք քննարկել կառավարությունից դուրս գալու հարցը, դրանք կեղծ լուրեր են

ՀՅԴ-ն չի քննարկել Հայաստանի կառավարությունից դուրս գալու հարցը, դրանք կեղծ լուրեր են։ Այս մասին հուլիսի 20-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, Հայաստանի տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։

Նրա խոսքով՝ հուլիսի 18-ին Երեւանում տեղի է ունեցել ՀՅԴ Բյուրոյի եւ Հայաստանի Գերագույն մարմնի նիստը։ «Կառավարության կազմում աշխատանքները դադարեցնելու մասին ոչ մի խոսք չի հնչել։ Հակառակը, քննարկվել է իշխող կոալիցիայում աշխատանքների ընթացքը եւ դրա ազդեցությունը տնտեսական դրության վրա ու ներդրումներ ներգրավելու հարցում»,- հավաստեց Լոքյանը։

news.am

Տպել Տպել