Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային առաջին խորհրդակցությունը

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ հուլիսի 20-ին կայացավ աշխատանքային առաջին խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, մարզպետի խորհրդականները եւ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանն աշխատակազմի անունից շնորհավորեց մարզպետին՝ պաշտոնավարման կապակցությամբ եւ բեղմնավոր աշխատանքային ընթացք մաղթեց:

Այնուհետեւ քննարկվեց ՀՀ կառավարության, տարածքային կառավարման եւ զարգացման եւ այլ նախարարությունների, պետական գերատեսչությունների կողմից ստացված հանձնարարականների կատարման ընթացքը: Դրանք, մասնավորապես, վերաբերում էին խմելու եւ ոռոգման ջրի մատակարարմանը, համայքների միավորման,
«Մաքուր Հայաստան» ծրագրերին եւ այլ ոլորտներին առնչվող խնդիրներին: Հանձնարարականների կատարման վերաբերյալ հնչեցին պարզաբանումներ եւ առաջարկություններ:

Աշխատակազմի ղեկավարը ներկայացրեց, որ փաստաթղթաշրջանառության առումով ժամկետանց գրություններ չկան, եւ բոլոր գրություններին պատասխան է տրվել սահմանված կարգին համախապատասխան:

Մարզպետ Աշոտ Սիմոնյանը անդրադարձավ բարձրացված հարցերին եւ նշեց, որ աշխատանքի կազմակերպումը չպետք է սահմանափակվի, սոսկ, գրավոր հանձնարարականների կատարումով, այլ դրանց պետք է տրվեն բովանդակային լուծումներ: Կառուցվածքային ստորաբաժանումների հետ կկազմակերպվեն հանդիպումներ, կստակեցվեն առաջիկա անելիքները, կքննարկվեն դրանց լուծման գործնական ուղիները:

Ելնելով գործունեության ծավալից, մարզպետն առաջարկեց աշխատանքային խորհրդակցությունները կազմակերպել ավելի հաճախակի՝ ըստ անհրաժեշտության:

aragatsotn.mtad.am

Տպել Տպել