Հայաստան-ԼՂՀ ռազմական փոխօգնության պայմանագիրը պատրաստ է, սակայն առայժմ չի ստորագրվում

Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ փոխադարձ ռազմական օգնության պայմանագիրը պատրաստ է, սակայն առայժմ չի ստորագրվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով՝ հայկական կողմն իր դիրքորոշումը պետք է խստացնի: Ապրիլյան իրադարձությունների օրերին նախագահը կարգադրեց Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ռազմաքաղաքական համագործակցության մասին պայմանագիրը պատրաստել: «Որքանով տեղյակ եմ, պայմանագիրը պատրաստ է, սակայն առայժմ չի ստորագրվում»,- նշեց Մանոյանը՝ շարունակելով, որ դա կարեւոր հանգամանք է հարցի կարգավորման տեսանկյունից, քանի որ ցույց կտա, որ Հայաստանը պատրաստ է միջազգային իրավունքի տեսակետից որոշակի քայլեր ձեռնարկել: «Այս պատճառով մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է այս պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրել: Սա կարող է մեկնաբանվել որպես հայկական դիրքորոշման խստացում, սակայն իրականում ընդամենը համարժեք պատասխան կլինի»,- հավելեց Կիրո Մանոյանը:

news.am

Տպել Տպել