Արա Բաբլոյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Դանիել Ղազարյանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Դանիել Ղազարյանին:

Ողջունելով տիկին Ղազարյանի այցը՝ Արա Բաբլոյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների հարաբերությունների խորացման գործում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Ֆրանսիայի նորընտիր օրենսդիր մարմիններում գործող բարեկամական խմբերի կազմին, գործունեությանը եւ հարաբերությունների սերտացմանը նպաստող փոխայցերին:

Արա Բաբլոյանը եւ Դանիել Ղազարյանը զրուցել են Հայաստանի համար օրակարգային նշանակություն ունեցող հարցերի շուրջ, կարեւորել փոխգործակցությունը սոցիալական եւ տնտեսական ոլորտնեեւրում, անդրադարձել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը եւ արցախյան հիմնախնդրի կարգավորմանը:

Կողմերը կարեւորել են Հայաստան-Սփյուռք համագործակցությունը հայ ժողովրդի համար կենսական հարցերում:

Տպել Տպել