ԵՄ-ի համար անձերը կարեւոր չեն

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, թե ԵՄ-ի համար անձերը կարևոր չեն և վերջինս չի առաջնորդվում՝ ով կլինի 2018-ին վարչապետ սկզբունքով: Ինչպես հայտնի է՝ շատ փորձագետներ կարծիք են արտահայտում, թե ԵՄ-ՀՀ համաձայնագիրը կստորագրվի միայն 2018-ի գարնանից հետո, երբ հստակ կլինի, թե ով է լինելու ՀՀ վարչապետ, քանի որ Կարեն Կարապետյանին չեն վստահում:

ArmLur.am-ի հետ զրույցում Արմեն Ռուստամյանը ընդգծեց. «Չեմ կարծում, թե այստեղ սպասելու խնդիր կա: ԵՄ-ն պետք է առաջնորդվի այն պլատֆորմով, որի վրա պետք է կառուցվի մեր համագործակցությունը, իսկ դա անձերով պայմանավորված չէ: Կապված չէ, թե ով կլինի եկող տարի ՀՀ վարչապետը», – նշեց նա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Տպել Տպել