Կես տարին մեկ վարչապետը կարող է կանգնել անվստահության առաջ

Նախագահական ընտրությունների հարցը ՀՅԴ-ն չի քննարկել ՀՀԿ-ի հետ: ԱԺ-ն պետք է ընտրի նախագահին, և բնականաբար, մենք այդ թեկնածուի հարցը միասին պետք է որոշենք: Սա համահայկական բնույթ ունեցող հարց է և կոալիցիոն գործընկերներով այս հարցը միասին կքննարկենք և կորոշենք: Այս մասին «Առաջին լրատվական«-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Մենք կունենանք մեր առաջարկները, Հանրապետականները՝ իրենց, ծանրութեթև կանենք և կկագնենք ինչ-որ կոնկրետ թեկնածուի վրա»,-ասաց Արմեն Ռուստամյանը:

Արդյո՞ք Կարեն Կարապետյանը կմնա վարչապետ 2018-ի ապրիլին և արդյո՞ք կհամապատասխանի իր պաշտոնին, Արմեն Ռուստամյանն արձագանքեց. «Կարեն Կարապետյանը արդեն համապատասխանում է իր պաշտոնին»: «Շատ ավելի հաշվետու է լինելու որևէ վարչապետ, ամեն կես տարին մեկ վարչապետը կարող է կանգնած լինել անվստահության առաջ»,- ասաց նա՝ հավելելով, որ հաշվետվությունը ԱԺ-ի առաջ կոնկրետ է լինելու:

Հարցին՝ պատկերացնո՞ւմ եք Կարեն Կարապետյանին Ալիևի հետ բանակցելուց, Արեմն Ռուսատմյանն արձագանքեց. «Ինչի, էդ Ալիևը ով է դարձել, որ չպատկերացնենք, որ Կարեն Կարապետյանը չի կարող Ալիևի հետ խոսել»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Տպել Տպել