Ընտանեկան բռնությունների կանխարգելման նախագծում շտկումների կարիք կա

«Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծում շտկումների կարիք կա: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով՝ կա որոշ ձևակերպումների հստակեցման խնդիր:

«Այդ քննարկումներն ընթացքի մեջ են, մենք էլ մեր առաջարկությունները կներկայացնենք, բայց ընդհանուր առմամբ տրամաբանությունը, որ կա այս օրենքի հետ կապված, շատ է ծայրահեղացվում»,- ասաց նա:

Արմեն Ռուստամյանի խոսքով՝ խոսքը բռնության մասին է, և եթե մի դեպք էլ գոյություն ունի, որտեղ միջամտելու կարիք կա, ի շահ ընտանիքի կատարվի, ոչ թե ընտանիքի դեմ:

«Պետք է գտնել ճիշտ լուծումները, այսինքն՝ պետք չէ պատճենահանել այն, ինչ տարբեր երկրներում կա, և բերել այստեղ, պետք է որոշակի շտկումներ անպայման մտցվեն»,- հավելեց նա:

Ամբողջությամբ՝ տեսանյութում:

Տպել Տպել