Դավիթ Լոքյանը ծանոթացել է Տավուշի մարզում իրականացվող մի շարք ներդրումային ծրագրերի ընթացքին

Հոկտեմբերի 31-ին, աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ նրանք շրջել են մարզի մի շարք համայնքներով: Հիմնական կանգառները նախատեսված էին մարզի այն համայնքներում, որտեղ աշխատանքներ են իրականացվում ՄԱԶԾ «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը, համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի կողմից: Ծրագիրը ՀՀ կառավարության աջակցությամբ և գործընկերությամբ, մեկնարկել է 2015 թվականին, տևելու է 5 տարի:

Ընդհանուր 5 մլն դոլար ֆինանսավորմամբ մարզի 45 համայնքում իրականացվելու են եկամուտ ակնկալող ծրագրեր և զարգացվելու են համայնքային ենթակառուցվածքները՝ ներմուծելով որոշակի նորարարություններ:

Աշխատանքային խումբը նախ եղել է Իջևանի նորաստեղծ տուրիզմի կենտրոնում, որը հիմնադրվել է «Ինտեգրված աջակցություն գյուղական տուրիզմի զարգացմանը» ծրագրի շրջանակում: Ապա նախարարը ծանոթացել է աշխատանքների ընթացքին, և հանդիպումներ ունեցել բնակչության հետ նաև Դիտավան, Սարիգյուղ, Այգեհովիտ համայնքներում:

Տպել Տպել