Տրամադրվող գումարների կրճատումը չի ազդի մատուցվող ծառայությունների որակի վրա

Աղվան Վարդանյանը՝ 2018 թվականի բյուջեի մասին

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նորմալ է վերաբերում այն հանգամանքին, որ 2018 թվականին բարձրացվել է պետական ապարատի աշխատակիցներին տրամադրվող գումարը՝ այն ֆոնին, երբ կրճատվել են, կրթության, սոցիալական և առողջապահական ոլորտի ծախսերը: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ պետական ապարատի մեջ մտնում են նաև առողջապահության, սոցիալական և կրթական ոլորտի անձիք: Միևնույն ժամանակ Վարդանյան ասաց, թե հետագայում կայուն տնտեսական աճ ապահովելու դեպքում պետք է բարձրացվի, օրինակ՝ կրթության ոլորտին տրամադրվող ծախսերը:

«Այսօրվա Կառավարության արդյունավետության բարձացման, օպտիմալացմանը զուգահեռ, կարծում եմ՝ կլինեն ծառայություններ որակի բարձրացում, չեմ կարծում, թե այդ ոլորտների կրճատումներն ազդեցություն կունենան տվյալ համակարգերի արդյունավետության վրա: Փոփոխությունները, որոնք հիմա կատարվում են առողջապահական համակարգում, վստահ եմ՝ մատուցվող ծառայությունների որակի, հասանելիության վրա ազդեցություններ չեն թողնելու, քանի որ համակարգում կատարվող փոփոխությունները դրա մասին են հուշում»,- ասաց նա:

Հարցին՝ ինչո՞ւ են ավելացվել գործողումների ծախսերը, եթե վարչապետ Կարեն Կարապետյանը խոսում էր գոտիները ձգած աշխատելու մասին, Աղվան Վարդանյանը պատասխանեց.« Օպտիմալացում նկատվում է, բայց ավելացում կա գործուղումներում, որովհետև, օրինակ՝ ԱԺ պարագայում, մենք ունենք արտաքին այնպիսի խնդիրներ, որ պետք է աշխատենք: Խորհրդարանական կառավարման համակարգը ենթադրում է պառլամենտի դերի մեծացում, իսկ մենք բազմաթիվ ուղղություններով ունենք խնդիրներ, որ առանց հարաբերվելու, բանակցելու, մեր մասին վերաբերմունքը հասկանալու աշխատանքներն անհնարն են: ԱԺ դիվանագիտության ծախսերի համար գումարներն ավելացել են, բայց ԱԺ-ին տրամադրվող գումարը չի ավելացել»:

Պատգամավորի գնահատմամբ՝ կրճատումների ֆոնին կբարձրացվի կառավարման արդյունավետությունը: Ինչ վերաբերում է նրան, որ ստացվում է «գոտիները ձգելը» վերաբերում էր միայն քաղաքացիներին, Վարդանյանն ասաց.« Գոտիները ձգելը վերաբերում է բոլորին, այդ թվում ինձ ու ձեզ»:

tert.am

Տպել Տպել