Կայացել է համապետական ծառատունկ

Տեղեկացնենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը, Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը մասնակցել են «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքի ծառատունկին։ Այս տարածքում ծառատունկին մասնակցել են նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պատգամավորներ, աշխատակազմի ներկայացուցիչներ և այլք։ Մոտ 1,5 հեկտար տարածքում տնկվել է ավելի քան 1800 տնկանյութ (կաղնի, հացենի, կեչի):

«Հայանտառ»-ի տնօրեն Միքայել Մանուկյանն իր խոսքում ընդգծել է, որ ծառատունկն ամբողջությամբ կազմակերպվել է հենց «Հայանտառ»-ի ունենցած տնկանյութերով: Տեղեկացնենք, որ Բյուրականի անտառպետության տարածքում ծառատունկ են իրականացրել նաև «Չոր մարքեթինգ» ակումբի անդամները՝ ավելի քան 1 հեկտար տարածքում տնկելով 2500 տնկանյութ:

Նշենք, որ համապետական ծառատունկի համար նախատեսվել էր մոտ 35 հեկտար տարածք՝ ավելի քան 42 հազար տարբեր տեսակի տնկանյութի համար (կաղնի, սոճի, հացենի, թխկի, կեչի և այլն)։ Հանրապետության մյուս տարածքներում կազմակերպված ծառատունկի մասին ինֆորմացիան կներկայացնենք հաջորդիվ:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն

Տպել Տպել