Կրթամշակութային Կեանքը Հայաստանի Առաջին Հանրապետութեան Տարիներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

2018ի Մայիսի 15-16ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունենալու «Կրթամշակութային կեանքը Հայաստանի առաջին Հանրապետութեան տարիներին» խորագրով գիտաժողով՝ նուիրուած Հայաստանի առաջին Հանրապետութեան 100ամեակին եւ Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան հիմնադրման 90ամեակին: Գիտաժողովը կազմակերպւում է Երեւանի պետական համալսարանի, Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան եւ ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի համատեղ ջանքերով:

Գիտաժողովը նպատակ ունի համակողմանիօրէն, գիտական արդիական չափանիշներով քննելու Առաջին Հանրապետութեան տարիներին ձեւաւորուած գրական-մշակութային կեանքը եւ դրա առանձնայատկութիւնները, անդրադառնալու գիտութեան եւ կրթութեան ոլորտում պետական քաղաքականութեան հիմքերին, այդ թւում՝ ձեւաւորուող հանրակրթական համակարգին, բարձրագոյն կրթական օջախների կազմակերպմանը եւ դրանց կրթական գործունէութեանը, գիտութեան տարբեր ճիւղերի զարգացմանն ու հիմնական գիտական նուաճումներին, պարբերական մամուլին եւ հրատարակչական գործին, նոր հայեացքով արժեւորելու Առաջին Հանրապետութեան հոգեւոր-մշակութային գործիչների, լուսաւորիչ մանկավարժների ծաւալած գործունէութիւնը եւ ձեւաւորուած կրթամշակութային կեանքի ազդեցութիւններին Սփիւռքի հետագայ կրթական եւ մշակութային կեանքի ձեւաւորման վրայ:

Գիտաժողովին հրաւիրւում են գիտնականներ Հայաստանից, Արցախից եւ Սփիւռքից:

Գիտաժողովի ծրագրային յանձնախմբի կազմն է.

Արամ Սիմոնեան՝ ԵՊՀ ռեկտոր

Աշոտ Մելքոնեան՝ ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի տնօրէն

Արմէն Քլոտ Մութաֆեան՝ ՀՀ ԳԱԱ արտասահմանեան անդամ, պատմութեան դոկտոր

Անահիտ Տէր-Մինասեան՝ «Սորբոն» համալսարանի պրոֆեսոր, պատմաբան

Կարէն Խաչատրեան՝ ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի փոխտնօրէն

Մենուա Սողոմոնեան՝ ԵՊՀ գիտական քարտուղար

Մհեր Յովհաննիսեան՝ ԵՊՀ հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի փոխտնօրէն

Գուրգէն Վարդանեան՝ ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի գիտաշխատող։

Գիտաժողովին զեկուցումներով հանդէս գալու յայտերի եւ զեկուցումների թէզերի ընդունման վերջնաժամկէտն է 2018թ. Մարտի 15ը:

Գիտաժողովի անցկացման վայրն է՝ Երեւան, Ալեք Մանուկեան 1, Երեւանի Պետական համալսարանի կենտրոնական մասնաշէնքի 5րդ յարկ, ԵՊՀ Գիտական խորհրդի նիստերի դահլիճ:

ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ

Զեկուցումները ներկայացնել էլեկտրոնային կրիչով (USB) կամ հետեւեալ էլ-հասցէներին՝ hayastan@hamazkayin.com եւ instarmstud@gmail.com (տեքստը՝ Word, նկարները՝ TIFF կամ բարձրորակ JPG): Զեկուցումների պատրաստման եւ ներկայացման լեզուն հայերէնն է: Զեկուցումները պէտք է ունենան անգլերէն ամփոփում (շուրջ 300 բառ):

Տառատեսակը հայերէն՝ Sylfaen, անգլերէնը՝ Times New Roman։
Տառաչափը՝ 12, միջտողային բացատը՝ 1.5։
Զեկուցման սկզբում դրւում են հեղինակի անունը, ազգանունը (գլխատառերով), վերնագիրը (գլխատառերով), զեկուցման վերջում նշւում են հեղինակի գիտական աստիճանն ու կոչումը, աշխատանքի վայրը, պաշտօնը եւ էլեկտրոնային հասցէի անուանումը:
Յղումները տրւում են տողատակում՝ աճման կարգով, տառաչափը՝ 10, նշւում են աղբիւրի հեղինակը, վերնագիրը, հատորը, հրատարակութեան տեղը, տարեթիւը (մամուլի դէպքում՝ նաեւ համարը) եւ էջը:
Տալ հայերէն եւ անգլերէն 10ական բանալի բառ:
Անհրաժեշտ է յայտերը եւ թէզերը լրացնել՝ համացանցով մուտք գործելով https://goo.gl/RgnaaD կայէք։

Հարցերի պարագայում, դիմել՝

Համազգայինի Հայաստանի գրասենեակ

Երեւան, Մաշտոց 37/14

Հեռ.՝ (+374 10) 533949

Էլ-հասցէ՝

hayastan@hamazkayin.com

ԵՊՀ, Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտ

Երեւան, Ալեք Մանուկեան 1, ԵՊՀ 2րդ մասնաշէնք, 5րդ յարկ, ընդունարան

Հեռ.՝ (+374 60) 710092

Էլ-հասցէ՝ instarmstud@gmail.com

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԷ

Մհեր Յովհաննիսեան՝ ԵՊՀ Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի փոխտնօրէն (կոմիտէի նախագահ)

Վիգէն Թիւֆէնքճեան՝ Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան ԿՎ անդամ, դոկտոր, գրականագէտ

Նարէ Միքայէլեան՝ Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Հիմնադրամի տնօրէն

Յակոբ Մուրադեան՝ ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտի գիտական քարտուղար

Նարինէ Նուշերվանեան՝ ՀՀԻ Սփիւռքագիտական հետազօտութիւնների բաժնի լաբորանտ, ասպիրանտ

Ռոբերտ Սուքիասեան՝ ՀՀԻ Ցեղասպանագիտութեան բաժնի լաբորանտ, ասպիրանտ

Աւետիս Ափոշեան՝ ՀՀԻ Վիրտուալ հայագիտութեան եւ տեղեկատուութեան բաժնի լաբորանտ։

Տպել Տպել