Պաշտպանության նախարարը Կանադայում այցելել է «Սուրբ Հակոբ» ազգային վարժարան

Կանադա աշխատանքային այցի վերջին օրը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է «Սուրբ Հակոբ» ազգային վարժարան, շրջայց կատարել վարժարանի տարածքով։ Վիգեն Սարգսյանը գրառում է կատարել ազգային վարժարանի պատվավոր հյուրերի գրքում։

Այցի ավարտին հայկական պատվիրակությունը Մոնրեալում հարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին։

mil.am

Տպել Տպել