Պետականության վերականգնման 100-ամյակին նվիրված տոնակատարույթունների նախապատրաստական աշխատանքներ

Դեկտեմբերի 5-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի հրավերով տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցում էին Կենտրոնական կոմիտեի անդամներ, Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, «Ապառաժ» թերթի խմբագիր Արա Պուլուզյանը:

Հանդիպման քննարկման հիմնական թեման հայոց պետականության վերականգնման 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման հարցն էր: Նշվեց, որ անհրաժեշտ է կապ հաստատել ՀՀ համապատասխան հանձնախմբի հետ՝ կազմակերպվելիք միջոցառումները համադրելու նպատակով:

Հանդիպման ընթացքում կարևորվեց պետականորեն հանրապետության տոն օրը նշելու անհրաժեշտությունը և որոշվեց առաջարկություններն ու ժամանակացույցը հստակեցնելուց հետո դիմել ԱՀ իշխանություններին՝ պետական մակարդակով նշված տոնակատարությունների կազմակերպման նպատակով հանձնաժողով կյանքի կոչելու համար:

aparaj.am

Տպել Տպել