Բարեսիրական հերթական ծրագիրը՝ Արագածոտնում

Արագածոտնի մարզում բարեգործական հերթական ծրագիրն իրականացրեց Դիակոնիա բարեգործական հիմնադրամը: Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին տրամադրվեց ձմեռային տաք հագուստ՝ երկարաճիտ կոշիկներ եւ բաճկոններ:

Ծրագիրն իրականացվել է մարզպետարանի հետ համատեղ: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարարականով, համապատասխան բաժնի կողմից նախապես կատարվել է ուսումնասիրություն, որպեսզի ապահովվի ծրագրի արդյունավետությունը: Ըստ այդմ, ծրագրի մեջ ընդգրկվել են Աշտարակի եւ Թալինի տարածաշրջանների ընտանիքները: Շահառուները ընդամենը 100 երեխա է: Նրանցից 60-ը աջակցությունը ստացավ մարզպետարանում, իսկ 40 շահառուի դրանք հանձնվեցին իրենց հանայնքներում, ուր այցելեցին նախագծի կազմակերպիչները:

Ծրագիրը շարունակական է եւ առաջիկայում այն կիրականացվի նաեւ մարզի այլ համայնքներում:

Տպել Տպել