Կառավարությունը հաստատեց ՏԻՄ մասին օրենքի փոփոխությունը

Կառավարությունը հավանության արժանացրեց «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Հիմնավորման համաձայն, օրինագծերը մշակվել են ՀՀ սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կիրարկումն ապահովելու նպատակով:

«Առաջարկում ենք ՏԻՄ օրենքի 64-րդ հոդվածի մասին 3-րդ մասում «ներկա են որոշում ընդունելու համար անհրաժեշտ թվով ավագանու անդամներ» բառերը փոխարինել «ներկա է ավագանու անդամների օրենքով սահմանված թվի կեսից ավելին բառերով», 4-րդ մասից հանել «բայց ոչ պակաս քան ավագանու անդամների ընդհանուր թիվի մեկ քառորդ» բառերը», – նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Նա նշեց, թե փոփոխություն է առաջարկվում նաև Երևանի մասին տեղական ինքնակառավարման մասին օրենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածներում, որպեսզի դրանք համապատասխանեն ՍԴ որոշմանը։

«Առաջարկվում է օրենքը անհետաձգելի համարել, ուղարկել ԱԺ և նոր սահմանադրությանը համապատասխան այն ընդունել, քանի որ ՍԴ նշանակած ժամկետը մարտին ավարտվում է», – ընդգծեց նախարարը։

aysor.am

Տպել Տպել