ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը հյուրընկալել է նախարար Սերգեյ Շահվերդյանին

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը հունվարի 31-ին հյուրընկալել է մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանին:


Հանդիպմանը քննարկվել է մշակույթի և զբոսաշրջության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր:

Խմբակցության կողմից առաջարկվել է մշակել մշակութային քաղաքականության նոր հայեցակարգ, քանի որ նախարարությունը առաջնորդվում է դեռևս 1990-ակաների վերջին մշակված հայեցակարգով:

Անդրադարձել են նաև «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորների համայքներում հանդիպումների ժամանակ բնակչության կողմից հնչեցված որոշ հարցերի:

Նախարարը պատգամավորներին տեղեկացրեց մշակույթի, արվեստի և զբոսաշրջության ոլորտում տիրող ընդհանուր կացության և որոշ նախաձեռնությունների մասին: Մասնավորապես անդրադարձավ մշակութային ոլորտում գործունեություն իրականացնող, բայց օրենսդրական դաշտից դուրս գտնվող սուբյեկտներին ստվերային դաշտից դուրս բերելու մտադրությունների մասին:

Նախարար Սերգեյ Շահվերդյանը ներկայացրեց մշակույթի ոլորտում ռազմավարական նշանակության ծրագրերը և նշեց, որ ակնկալում է «Դաշնակցություն» խմբակցության գործուն աջակցությունը:

aparaj.am

Տպել Տպել